Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Գենետիկ հիվանդությունների զարգացումը կախված է սեռից

Գենետիկ հիվանդությունների զարգացումը կախված է սեռից

 

Այս կամ այն հիվանդության զարգացմումը, գենետիկ նախատրամադրվածության առկայության դեպքում, կախված է սեռից: 

Ժնևի բժշկական ֆակուլտետի աշխատակիցների խումբը պրոֆեսոր Էմմանուել Դերմիցակիսի գլխավորությամբ բացահայտել է, որ այդ գործընթացը կախված է գենների ակտիվությունից` սինթեզված սպիտակուցների կամ ՌՆԹ-ի քանակից, ինչը կանանց ու տղամարդկանց մոտ տարբեր ձևով է տեղի ունենում` կախված գենոմի ֆունկցիոնալ հատվածների հետ:

 

Բազմաթիվ ժառանգական հիվանդություններ ունեն պոլիգենային ծագում, այսինքն՝ հանդիսանում են բազմաթիվ գեների փոխգործակցության արդյունք: 

 

Ուսումնասիրելով ԴՆԹ-ի առանձին հատվածները, որոնք կարգավորում են գեների էքսպրեսիան և պատասխանատու են բազմաֆակտորային ժառանգականության համար, աշխատանքի հեղինակները եզրահանգել են, որ սեռական քրոմոսոմների հետ ազդում են նաև սեռական դիմորֆիզմի (բաժանասեռության երևույթ) վրա: Դրանց հետագա զարգացումը գենոմում մոտ 15 տոկոսով կախված է մարդու սեռից:

 

Այսինքն՝ ըստ խմբի ղեկավարի` տղամարդու և կնոջ գենոմում եթե առկա է նույն մուտացիան, որը նախատրամադրվածություն ունի որոշակի հիվանդության հադեպ, ապա ունեն բոլորովին այլ կանխատեսում՝ կապված դրա հետագա զարգացման հետ: 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ